Դեմքի խնամք
Պիգմենտային բծերի դեմ միջոցներ
Մաշկի պիգմենտը` մելանինը, երբեմն կարող է դավադիր լինել: Տարիքային փոփոխությունները, հորմոնալ խանգարումները, արևի տակ անցկացրած տևական ժամանակը, ստամոքս-աղիքային համակարգի խնդիրները, ժառանգական նախատրամադրվածությունը պատճառներ են, որոնք կարող են մաշկի առավել պիգմենտացման հանգեցնել: Որոշ միջոցներ շատ արդյունավետ են, մյուսները, հակառակը, բոլորովին անօգուտ:
Մինչ համապատասխան կոսմետիկա գնելը ու դրա համար բավականին մեծ գումար վճարելը, գուցե արժե փորձել ժողովրդական միջոցները, որոնք կիրառել են տարիներ շարունակ մեր տարեց հարազատները:
Մաքուր ու պայծառ մաշկը բոլոր դարերում էլ ցանկալի է համարվել: Իսկ դրա համար դեռևս հնում կանայք կիրառել են նեխուրով դիմակ:
1. Նեխուրով դիմակ
Նեխուրի արմատները կամ տերևները տրորել այնքան, որ ստացվի համասեռ զանգված ու քսել մաքուր դեմքին, ապա կես ժամից դեմքը լվանալ ու անպայման խոնավացնող քսուկ կիրառել: Դա բացում է մաշկի գույնն ու հարթեցնում այն:
2. Նեխուրով ու թթվասերով դիմակ
Հրաշալի միջոց է չոր մաշկի համար: Տրորած նեխուրը խառնել սերուցքի կամ թթվասերի հետ ու քսել դեմքին, թողնել կես ժամ: Չոր մաշկը պետք է զգուշորեն փորձել սպիտակեցնել, որ չգրգռվի: Այդ տեսանկյունից այս միջոցը նուրբ ազդեցություն է ունենում չոր մաշկի վրա:
3. Կիտրոնի կեղևի եփուկ
Մեկ կիտրոնի կեղևը կես ժամ պետք է ջրով եփել մարմանդ կրակի վրա, ապա թողնել, որ թրմվի: Հովանալուց հետո այդ լուծույթով մաքրել դեմքն օրական 3 անգամ:
4. Կիտրոնով ու օսլայով դիմակ
Կես թեյի գդալ կարտոֆիլի օսլան խառնել կիտրոնահյութի հետ: Ստացված շիլան դեմքին թողնել կես ժամ: Եթե զգաք, որ մաշկը մրմռում է, լվացվեք. դա նշանակում է, որ այդ բաղադրատոմսը ձեզ հարմար չէ:
5. Մրգահյութով դիմակ
Դեմքը թուրինջի, կիվիի, նարնջի, ելակի հյութով մշակելու դեմքում կզգաք թարմություն: С վիտամինը կարգի է բերում մաշկը, իսկ մրգային թթուներն այն հարթեցնում են:
6. Վաղենակով դիմակ
Բույսի տերևներն ու ծաղիկները տրորել այնքան, որ համասեռ զանգված ստացվի ու քսել դեմքին, թողնել կես ժամ: Վաղենակը նույնիսկ մանր վնասվածքներն է սպիացնում ու հարթեցնում մաշկի գույնը:
Թվարկված բոլոր բաղադրատոմսերը բնական են ու մաշկը չեն վնասի, անկանխատեսելի հետևանքներ ևս չեն լինի:
Համենայն դեպս, պիգմենտային բծերի առաջացումը կանխելու համար հարկ է նաև արևապաշտպան ու սնուցող քսուկներ կիրառել` մաշկի տեսակին համապատասխան :
22.02.2018 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
